4895 դիտում
11:51 16-11-2020
Ստիպված ենք խոստովանել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջարկում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` հայտարարելով, որ այն օգտակար լուծումներով հանդես չի գալիս։
Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Խորհրդի առաջադրանքներից է Եվրոպան քաղաքական առումով ուժեղացնելն ու այն ամրապնդելը:
«Եթե ցանկանում ենք, որ համագործակցություն ձևավորվի, հավասարակշիռ բևեռները պետք է հնարավորություն ունենան այս համագործակցությանը տալ նոր բազմակողմանիության, այսինքն՝ տարբեր տերությունների միջև համատեղ որոշումների կայացման համար անհրաժեշտ երկխոսության ձև: Սրանից հետևում է փաստը, որ բազմակողմանի համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված ենք խոստովանել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջարկում»,- [url=https://legrandcontinent.eu/fr/2020/11/16/macron/]Grand Continent[/url] հրատարակությանը հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:
Մակրոնն այնուհետև նշել է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձևերը և կառույցի արդիականացում կատարել:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
14:26 05-12-2016
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կվերանայի Հալեպի հարցով բանաձևը
4005 դիտում
10:41 29-09-2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել. ՏԱՍՍ
Այս բաժնից
1135 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1501 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1063 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել