1549 դիտում
15:01 17-11-2020
Պոմպեոն չի հանդիպի Էրդողանին Թուրքիա առաջիկա այցի ընթացքում
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում։ [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10018725]tass.ru[/url]-ն հաղրոդում է, որ հանդիպումը չի կայանա Էրդողանի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով։
Ամերիկացի դիվանագետները, մեկնաբանելով Պոմպեոյի և Էրդողանի հանդիպման հնարավորության հարցը, նշել են, որ իրենց և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով նախագահ Էրդողանը ևս կցանկանար կյանքի կոչել հանդիպման նախնական պայմանավորվածությունները, սակայն նախագահի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով նա դադարել է հետևել վերոնշյալ պայմանավորվածություններին։
«Եղել են պահեր, երբ մենք կարծում էինք, որ հնարավոր է և տեղի կունենա, բայց հետո Թուրքիան ասաց մեզ, որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը ինքնին փոխվել է: Եվ ես դա չեմ վերագրում ինչ-որ քաղաքական ազդանշանի: Դա բառացիորեն ժամանակացույցի հարց էր պետքարտուղարի և նախագահ Էրդողանի տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է այն ամենից, ինչը պարզապես ծրագրման խնդիր էր: Մենք շարունակում ենք [Անկարայի հետ] աշխատել այն հարցերի շուրջ, որոնցում կան տարաձայնություններ, և այն հարցերի շուրջ, որոնք, մեր կարծիքով, կարևոր են ինչպես մեզ, այնպես էլ մյուսների համար», - նշել է պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից 23-ը ընկած ժամանակահատվածում յոթ երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում Պոմպեոն կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա։
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
12:37 13-12-2014
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի հանդիպի Տիբեթի hոգևոր առաջնորդ Դալայ-Լամայի հետ
1930 դիտում
12:09 21-02-2015
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ չեն հանդիպի. iLur.am
2137 դիտում
22:11 09-07-2015
Եվրոպայի լիգա. «Ուլիսը» չի հանդիպի «Վեսթ Հեմի» հետ
Այս բաժնից
1126 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1489 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1057 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել