32469 դիտում
22:16 17-11-2020
«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է․ Պուտին
[url=https://www.tert.am/am/news/2020/11/17/putin-karabakh/3445403]Tert.am[/url]-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ ինչու մարտերը Ղարաբաղում չեն դադարեցվել հոկտեմբերին:
«Հոկտեմբերին համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում՝ փասխտականներին Շուշի վերադարձնելու պայմանով, սակայն Հայաստանը դեմ է եղել ․․․ Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է», - ՌԴ նախագահին մեջբերում է [url=https://ria.ru/20201117/karabakh-1585078134.html]РИА Новости[/url]-ն:
Նա նաև բացատրել է, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: «Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել, իսկ Հայաստանի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հազարավոր սպանվածների և տուժածներ են եղել: «Ավելի քան 4000 մարդ է մահացել միայն պաշտոնական տվյալներով: Տասնյակ հազարավորները վիրավոր են: Դա ողբերգություն է, որը տեղի է ունենում որոշակի մարդկանց հետ, այդ պատճառով ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը արյունահեղության դադարեցումն է»,- ասել է ՌԴ նախագահը:
Խոսելով Ադրբեջանին ցուցաբերված թուրքական աջակցության մասին՝ Պուտինն ասել է. «Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»:
ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում, այն ի հայտ է եկել այս հակամարտության ընթացքում: Վերջինս հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Նմանատիպ նյութեր
3067 դիտում
21:47 11-11-2021
Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն՝ մեկ պայմանով
1953 դիտում
20:18 13-09-2022
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Այս բաժնից
1150 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1516 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1066 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել