ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման շրջանակում նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները շարունակում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինչպես [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325288@egNews]հաղորդում է[/url] ՌԴ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 10-ից սկսած իրականացվել է ավելի քան 170 չվերթ:
Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու համար հերթական Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են նյութական միջոցների, սպառազինության և ռազմական տեխնիկայի բեռնում ու թռիչք իրականացրել դեպի Երևան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտում առաջադրանքների կատարման վայր: