3240 դիտում
11:12 19-11-2020
Մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը․ ԿԳՄՍՆ
Նոյեմբերի 22-29-ին կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը՝ ստորև.
Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83
Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67
Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 81
Ֆրանսերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44
Անգլերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44
Գերմաներեն՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 43
Հայոց եկեղեցու պատմություն՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 106
Քիմիա՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 53
Օլիմպիադաները կմեկնարկեն ժամը 12:00-ին, մասնակիցները պետք է ներկայանան մինչև ժամը 11:30-ը։
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադան կանցկացվի Վաղարշապատի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, իսկ մյուս 7 առարկաների օլիմպիադաները՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։
Նշենք, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 896-Ա/2 հրամանի։
Նոյեմբերի 22-29-ն անցկացվելիք առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
1668 դիտում
16:06 05-02-2015
Երևանի դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը
822 դիտում
16:47 24-01-2023
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»