Արցախի կարգավիճակի հարցն արցախցին է որոշելու․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի բնակչության թիվը ներկայում հասնում է 150 000-ի: Խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել էր 1989 թվականին, ԼՂԻՄ բնակչությունը կազմում էր 189 085, որից 145 450-ը հայեր էին և 40 688-ը՝ ադրբեջանցիներ: Ակնհայտ է, որ Արցախում բնակչությունն անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե այս տարիներին կանխվեր արտահոսքը և ճիշտ ժողովրդագրական քաղաքականություն վարվեր:
Մեկնարկում է խնդրի կարգավորման բանակցային նոր փուլը, որի օրակարգում մեկ հարց է՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը: Այդ հարցի լուծումը ներկայում հիմնականում արցախցիների ձեռքում է: Այդ ուղղությամբ բանակցությունների հաջող ելքը հնարավոր կլինի ապահովել միայն Արցախից հեռացած տեղի բնակչության վերադարձի դեպքում:
Յուրաքանչյուր արցախցի պետք է գիտակցի, որ հենց այսօրվանից ապրելով Արցախում, ինքն ապրեցնելու է Արցախի Հանրապետությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]