2516 դիտում
10:11 20-11-2020
Ինչ վնասներ է կրել խորհրդարանը հայտնի դեպքի ժամանակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախաքննական մարմինը սկսել է ուսումնասիրել և գույքագրել այն վնասները, որոնք կրել է խորհրդարանը նոյեմբերի 9-ին գիշերը լույս 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ այդ օրը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից հետո, մեծ թվով մարդիկ հավաքվել էին կառավարության և խորհրդարանի դիմաց, մտել հաստատությունների տարածքներ, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրել: Եվ այս գործողությունների հետ կապված արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ և կալանավորվածներ։
Ինչպես հայտնի է, այդ օրը գրեթե բոլոր պատգամավորների աշխատասենյակները ջարդուխուրդ էին արված, անգամ ինչ-որ իրեր էին տարված: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ անգամ իր աշխատասենյակից նոթբուք էին գողացել: Սակայն դրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների բոլոր նոթբուքերն իրենց տեղում էին, մինչդեռ դրանք բավականին փոքր էին և հարմար գողանալու համար, բայց չեն տարել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել՝ ինչ վնասներ են եղել այդ օրվա դեպքերից, քանի նոթբուք է գողացվել: «Դա նախաքննական ատյանի ուսումնասիրության տիրույթում է:
Կարծում եմ՝ հիմա այդպիսի տվյալ հնչեցնելը սխալ է: Սակայն բոլոր տեղերում, որտեղ մուտք են գործել, եղել են թե՛ կորուստներ թե՛ վնասված ապրանքանյութական արժեքներ», – հայտնեց նա՝ կոնկրետ տվյալներ չցանկանալով նշել:
Հիշեցնենք, որ այդ դեպքերի շուրջ շարունակվում է նախաքննությունը, և առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործ, և քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5133 դիտում
09:54 05-02-2014
ԱԺ նախկին պատգամավորի` «Ճոյտի», խաղասրահը փակվել է. նա լուրջ վնասներ է կրել
876 դիտում
15:31 05-02-2015
McDonalds ընկերությունը Ճապոնիայում 2014թ-ին վնասներ է կրել
Այս բաժնից
904 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»