4129 դիտում
09:55 21-11-2020
ԼՂ-ի շուրջ ստորագրված համաձայնագրի «մյուս երեսը»․ «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության թղթի մի երեսին պատերազմի դադարեցման և նոր սահմանների ձևավորման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրություններն են, մյուս երեսին դրա հետևանքներն են՝ մարդկային դաժան պատմությունները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5670843.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր ուժերը վերահսկողություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում, այն տարածքի վրա, որը Հայաստանը զիջել է հրադադարի պայմանագրով:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը նախատեսում էր, որ Հայաստանը ԼեռնայինՂարաբաղի սահմաններից դուրս գտնվող իր որոշ տարածքների վերահսկողությունը հանձնի Ադրբեջանին: Աղդամն առաջինն է:
Երկրի դրոշներով մարդկանց բազմությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նշում է Աղդամի շրջանի հանձնումը:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում տրամադրությունները տարբեր են:
Ղարաբաղի բնակիչ Սոսե Սաֆարյանն ասում է, որ հակամարտության ելքն անընդունելի է: Սաֆարյանի խոսքով՝«Քելբաջարը, Աղդամը և մի քանի շրջաններ, որոնք մենք չենք զիջել, պատերազմի ընթացքում չեն նահանջել այդ տարածքներից, ցավոք, հանձնվում են մեկ ստորագրությամբ»:
Լեռնային Ղարաբաղից մեկ այլ փախստական Լեսմոնյա Օհանջանյանը քննադատորեն է վերաբերվում ներկայիս վարչակազմին:
«Ճիշտ է, նրանք բանակցեցին 30 տարի, բայց նախկին իշխանությունները կարողացան գոնե պահպանել մեր հողերն ու խաղաղությունը, իսկ ներկայիս իշխանությունները չէին կարող դրանք պահել», - կարծում է նա:
Տարբեր են նաև Ղարաբաղի իրենց տներ վերադառնալու շուրջ տրամադրությունները: Թեև շատերն արդեն վերադարձել են, սակայն անվտանգության մասին մտահոգությունները մնում են օդից կախված:
Էթնիկ հայերով բնակեցված Ղարաբաղի նոր սահմանները, որոնք այլևս Ադրբեջանի հետ բնակավայրերի միջով են ացնելու,վաղեցնում են մարդկանց:
Ադրբեջանին հանձնված տարածքների բնակիչների համար էլ ամեն ինչ է կորսված. տուն, ապրուստ, հույս: Եվ չկա առայժմորևէ հստակ որոշում, թե որտեղ և ինչպես պետք է նրանք շարունակեն իրենց կյանքը:
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
14:15 06-12-2018
ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարացվեց
3654 դիտում
14:44 30-01-2020
Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի արձանագրությունը
709 դիտում
18:48 17-10-2024
ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով
Այս բաժնից
1435 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»