ԱԱԾ-ն հերքում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին լուրերը
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները:
«Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,- [url=https://armenpress.am/arm/news/1035664.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/23/1171576/]Ավելի վաղ[/url], լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: