3037 դիտում
17:52 23-11-2020
7-րդ դարի ճարտարապետական չքնաղ նմուշներից մեկի՝ Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յոթերորդ դարի ճարտարապետական չքնաղ նմուշներից մեկի ՝ Թալինի մայր տաճարի ճարտարապետաշինարարական ռեստավրացիոն նախագծման փուլի աշխատանքներն սկսվել են 2020թ-ի հունիս ամսից։
Ինչպես նշեց «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ Վահե Բադալյանը՝ Կամսարականների իշխանական տոհմի կողմից կառուցված այս եկեղեցին՝ դարերի արհավիրքից հետո կվերականգնվի «Բադալյան եղբայրների» անմիջական նախաձեռնությամբ։
Ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և բազմաթիվ մասնագետների միջամտությամբ արվում է հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու համար տաճարի նախնական տեսքը։
Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում գտնվող եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի այս եկեղեցու մասին պատմող VNews-ի պատրաստած ֆիլմը՝ որտեղ ներկայացվում է տաճարի պատմությունն ու պատամշակութային կարևոր նշանակությունը՝ առաջարկում ենք դիտել ստորև․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
10:51 03-10-2022
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1683 դիտում
15:30 29-08-2021
Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում