2510 դիտում
23:28 24-11-2020
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով: [url=https://armenpress.am/arm/news/1035786.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ձևավորմամբ: Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները:
«Ռուսաստանում վերջին շրջանում ձեռնարկվում են մի շարք միջնորդական ջանքեր ամենահին հակամարտություններից մեկի կարգավորման համար: Մենք ձեռնարկել ենք քայլեր, որպեսզի դադարեցնենք ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է 1000 մահերի մեր բարեկամական Ադրբեջանում և Հայաստանում: Դրա հետ մեկտեղ, մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածություններին: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է»,- նշել է Պուտինը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:
Նմանատիպ նյութեր
3351 դիտում
16:43 24-07-2017
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցվում է գույքով
1164 դիտում
19:52 30-11-2020
ՀՀ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը կարևորել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին