2374 դիտում
16:19 27-11-2020
Մարիա Զախարովան կոչ է արել ԼՂ-ում իրականացվող մարդասիրական գործողությունները չքաղաքականացնել
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված կողմերին խուսափել այդ տարածաշրջանում իրականացվող մարդասիրական գործողությունները քաղաքականացնելուց, գրում է [url=https://tass.ru/politika/10113733?fbclid=IwAR1Tv30kYzwVVKxfX2qlEhpYTwi9HzRA7P22TrT-I826GNHLSoJeFWKc67s]tass.ru[/url]-ն:
«Բոլոր կողմերին կոչ ենք անում չքաղաքականացնել մարդասիրական դոսյեն, անհապաղ անցնել աշխատանքի, ինչը չափազանց անհրաժեշտ է տարածաշրջանում ձևավորված մարդասիրական իրավիճակի պայմաններում: Դա մշակութային կոթողների և կրոնական սրբությունների պաշտպանության, տարածաշրջանում միջփոխզիջումային, միջէթնիկական հաշտեցման և համաձայնության ապահովման հարցում կարևոր ներդրում կարող էր լինել»,- նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները շարունակել են փախստականների վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ականազերծման և կորած զինվորակաների ու մահացածների մարմինների որոնողական աշխատանքներ իրականացնել:
Նշվում է նաև, որ ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որի գործունեությանը մասնակցելու են մի քանի տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ և գործակալություններ, աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի գերատեսչությունների աշխատանքներին ներգրավելու ուղղությամբ, ուղարկվել են մարդասիրական օգնության առաջին բեռները:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների շրջանակներում մոբիլիզացրել ենք միջազգային օգնություն: Այժմ ակտիվ գործունեություն է ծավալում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, աշխատում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, Համաշխարհային պարենի ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՀԿ-ի հետ»,- նշել է դիվանագետը:
Զախարովան նաև շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնականոն կյանքի ապահովման հարցերի վրա:
«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա շահագրգիռ գործընկերների և կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումները կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը», - եզրափակել է ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ նյութեր
2938 դիտում
23:56 06-03-2024
Զախարովան կոչ է անում չքաղաքականացնել իր՝ ադրբեջանական «հաղթանակի խորհրդանիշ» կրծքազարդը նվեր ստանալը
1387 դիտում
19:12 26-05-2024
Մարիա Զախարովան՝ ՀՀ-ում տեղի ունեցած բնական աղետի մասին
Այս բաժնից
907 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
745 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին