1704 դիտում
11:31 28-11-2020
Առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու «loser»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Առաջարկում եմ մի պահ մոռանալ, թե ով է մեղավոր, և ինչ պատճառով ենք մենք այս պատերազմում նվաստացուցիչ պարտություն կրել և կենտրոնանալ ներկայի ու ապագայի մի քանի հարցի վրա:
Քանի՞ զոհված զինծառայող և խաղաղ բնակիչ ունենք այս պատերազմի արդյունքում: Քանի՞ վիրավոր: Քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած:
Հնարավո՞ր է արդյոք գերիներին հետ բերել, թե՞ նրանք դատվելու են Ադրբեջանում որպես հանցագործներ: Հայաստանում ո՞վ և ինչպե՞ս է զբաղվում այդ խնդրով:
Ալիևը պատրաստվում է Բաքվում «հաղթանակի շքերթ» անցկացնել, որտեղ, ըստ լուրերի, անցնելու են մեր անարգված գերիները: Հնարավո՞ր է դա կանխել:
Ալիևը մեզնից մի քանի միլիարդի փոխհատուցում է ուզում, հնարավո՞ր է, որ միջազգային որևէ ատյան նման որոշում ընդունի:
Արդյո՞ք հետագա «դեմարկացիաների» ժամանակ մենք ստիպված չենք լինի նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից:
Եթե Կուբաթլուի շրջանը վերջնականապես հանձնվի, արդյոք թշնամու նշանառության տակ չի՞ հայտնվի Գորիս-Կապան մայրուղին: Այդ ճանապարհից հնարավոր կլինի՞ օգտվել: Եթե ոչ, արդյո՞ք այլընտրանքային ճանապարհը հուսալի է:
Որքանո՞վ են պաշտպանված հայերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը:
Ովքե՞ր են զբաղվում տասնյակ հազարավոր փախստականներով: Ո՞վքեր, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով են մարդկանց տեղափոխում Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:
Եթե նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան՝ ապահովվի Մեղրիով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային կապը, արդյո՞ք դա նշանակում է, որ կապահովվի նաև Սյունիքից Նախիջևանով դեպի Իրան երկաթուղային ճանապարհը: Մեղրիի հատվածի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները, բայց ովքե՞ր են ապահովելու Նախիջևանի տարածքում մեր բեռների անվտանգությունը: Ենթադրելի չի՞ արդյոք, որ այդ ճանապարհը մշտական լարվածության աղբյուր է լինելու:
Եվ վերջապես. 1994-ից հետո մենք մեզ ներկայացնում էինք որպես հաղթանակած ազգ, առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
907 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»