211652_close_icon
views-count1009 դիտում article-date 19:45 03-12-2024

Իրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին մեկնել էր Թուրքիա։ Այցից հետո Արաղչին նշել է, որ Թուրքիայի հետ գտնվում են մշտապես սերտ համագործակցության և շփումների մեջ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Իրանի արտգործնխախարարը մասնավորապես նշել է.

«Տարածաշրջանային հարցերի շուրջ մենք ունենք այնքան ընդհանուր կետեր, որքան տարաձայնություններ։ Համաձայն ենք Թուրքիայի հետ, որ Սիրիան չպետք է դառնա ահաբեկչական կազմակերպությունների ռազմաբազա։ Հանդիպումներ ենք անցկացրել նաև թույլ չտալու համար, որ Սիրիան նորից ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ։ Որոշել ենք այդ շփումները պահպանել ու շարունակել մեր համագործակությունը»։

Արաղչին նաև հավելել է, որ այդ համատեքստում  Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները դեկտեմբերի 7-8-ը Դոհայում կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը։

Միջանկյալ նշենք, որ Աստանայի գործընթացի առաջին հանդիպումը մեկնարկել էր 2017 թվականին։

Նմանատիպ նյութեր