211652_close_icon
views-count2923 դիտում article-date 10:01 01-12-2020

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ

Ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմանը՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով իր ռազմական ներկայությունը կավելացնի սևծովյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/30/stoltenberg-budem-usilivat-gruppirovku-za-schet-ukrainy-i-gruzii?fbclid=IwAR0CSSf5xNrnb7M_ja_f3HqNt9vgcFwqibASOpcgeHOloMHD5pCHpblUVEU]eadaily[/url]-ն։ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ղրիմում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, ուստի մենք պետք է ավելացնենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում և այդ հարցը քննարկենք մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Սև ծովի տարածաշրջանում մեր արժեքավոր գործընկերների՝ Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: ՆԱՏՕ-ն արդեն տարածաշրջանում զգալի ռազմական ներկայություն ունի, մենք վերջերս այնտեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչպես նաև ռումինական հրամանատարության ներքո Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժական բրիգադ ենք տեղակայել»,- ասել է Ստոլտենբերգը։ Ստոլտենբերգը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման առցանց նստաշրջանին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարները։ Միևնույն ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը։ «Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է գործարկում, նոր ուժեր է տեղակայում Հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Ռուսական ռազմական ներկայության ուժեղացում ենք տեսնում նաև Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ճգնաժամերի արդյունքում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր