211652_close_icon
views-count3681 դիտում article-date 16:50 01-12-2020

Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել

Թուրքիայի դատախազությունն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ «ահաբեկչական ցանցի» և 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար կասկածվող 82 գործող ու նախկին զինծառայողների ձերբակալման հրամամանագրեր է արձակել։ Այս մասին գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/12/01/massovye-zaderzhaniya-posle-surovyh-prigovorov-v-turcii-idut-aresty-voennyh?fbclid=IwAR2G11OWCa10qHjp1I7guQXNdrn7Fw6e2gpFc3erI_DWdrOki6-_RKvz910]eadaily[/url] պարբերականը՝ թուրքական Anadolu պետական տեղեկատվական գործակալությանը հղումով։ Երեքշաբթի առավոտյան ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել թուրքական 39 նահանգում, 63 մարդ արդեն ձերբակալված է։ Հաղորդվում է, որ 82 կասկածյալից 70-ը դեռ գործող զինվորական են։ Բացի այդ, FETO-ի հետ ենթադրյալ կապերի համար աշխատանքից ազատվել է 848 զինծառայող, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ։

Նմանատիպ նյութեր