7509 դիտում
19:08 01-12-2020
Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվում է Սյունիքի մարզ։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:
Նմանատիպ նյութեր
847 դիտում
20:14 11-05-2023
Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղել է Բելգիա
2869 դիտում
10:31 29-08-2020
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ հանդիպել բնակիչների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»