2379 դիտում
14:37 03-12-2020
Ֆրանսիայում քննարկում են ևս 18 մզկիթների փակման հարցը
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ: Այս մասին հայտնում է ֆրանսիական [url=https://www.lefigaro.fr/actualite-france/islamisme-76-mosquees-dans-le-collimateur-de-l-etat-20201202]Le Figaro[/url]-ն:
Ըստ շրջաբերականի, որը թվագրվում է նոյեմբերի 27-ով՝ խոսքը 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են կամ մոտակայքում, 60-ը՝ Ֆրանսիայի մյուս շրջաններում: 76 մզկիթներից 18-ի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, ընդհուպ մինչև կփակվեն:
Ժերալդ Դարմանինը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման օրվանից ի վեր վերջին 3 տարվա ընթացքում 43 մզկիթ է փակվել:
Մակրոնի վարչակազմի պատրաստած «Իսլամիստ անջատողական» նախագիծը, որը կներկայացվի Նախարարների խորհրդին դեկտեմբերի 9-ին, նպատակ ունի ավելի սերտորեն վերահսկել մզկիթների ֆինանսավորումը, ավելացնել վերահսկողությունը մահմեդական միավորումների վրա և կանխել արտասահմանից կրոնական պաշտոնյաների գալը:
Նմանատիպ նյութեր
2303 դիտում
15:13 01-08-2016
Ֆրանսիայի մուսուլմանները ֆոնդ են ստեղծում՝ ֆինանսավորելու համար երկրում մզկիթների կառուցումը
1760 դիտում
21:47 27-02-2014
Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկում է վիզայի վերացման հարցը. տեսանյութ
1306 դիտում
11:25 01-03-2014
Կառավարությունը քննարկում է փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար հարկային բեռի իջեցման հարցը
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո