315936 դիտում
21:40 04-12-2020
Անտառներում պատսպարված և գերի ընկնել չցանկացող մեր զինվորների տեսանյութը ՊՆ-ն կուսումնասիրի ու կպատասխանի. Aravot.am
Ֆեյսբուք սոցիալական ցանցում օրերս տեսանյութ է հրապարակվել, որտեղ, ըստ մեկնաբանությունների, ադրբեջանցիների կողմից գրաված տարածքների անտառներում կան ողջ զինվորներ, որոնք չեն հանձնվում եւ պաշտպանվում են իրենց մոտ եղած զենքերով:
Տեսանյութում ադրբեջանցիներ են, որոնք կրակում են անտառների ուղղությամբ եւ այնտեղից պատասխան կրակ ստանում:
Ըստ մեկնաբանությունների ադրբեջանցի զինվորները փորձում են գերի վերցնել տղաներին, բայց նրանք զինված են եւ դեռ կարողանում են պաշտպանվել։ Հստակ չի երեւում որ տեղանքի մասին է խոսքը: Տեսանյութը շրջանառողները հրավիրում են իշխանության ներկայացուցիչների, միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի ուշադրությունը՝ միջամտելու, որպեսզի մեր զինվորները գերի չընկնեն:
Թե ի՞նչ տեսանյութ է, ծանո՞թ են արդյոք այդ հրապարակմանը, արդյոք պաշտպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է տեսանյութում առկա փաստերը եւ այլն, [url=https://www.aravot.am/2020/12/04/1156788/?fbclid=IwAR17dJfOnlFlqciixnsKwFjYyJ-n7uSYXPwWZ3CDXxOqOjasoEciQtyfK9A]Aravot.am[/url]-ը դիմեց ՀՀ ՊՆ-ին: Նախարարությունից հայտնեցին, որ տեսանյութը ենթարկվում է մանրամասն ուսումնասիրության եւ փորձաքննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Տեսանյութը, սակայն այսօր կեսօրից հետո հանվեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
17:36 21-09-2021
Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3063 դիտում
17:14 12-11-2015
Ինչ պատժի արժանացան ամուսնանալ չցանկացող համագյուղացուն բռնի ուժով փախցրած ընկերները
Այս բաժնից
604 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
844 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան