«Նապոլիի» ստադիոնը վերանվանվեց Մարադոնայի պատվին
«Նապոլիի» «Սան-Պաոլո» ստադիոնը պաշտոնապես վերանվանվեց ակումբի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի պատվին, որը կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին:
Այսօրվանից մարզադաշտը կկոչվի Դիեգո Արմանդո Մարադոնայի անվան: Ստադիոնի անուը փոխելու առաջարկն արել էր քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսը: Քաղխորհրդի բոլոր անդամները ստորագրել են որոշումը:
Նեապոլի քաղաքային իշխանությունների պաշտոնական արձանագրության մեջ Մարադոնան նշված է որպես «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ»:
Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Իտալական ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել Իտալիայի Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև՝ ՈւԵՖԱ-ի Գավաթը: