211652_close_icon
views-count1082 դիտում article-date 09:39 08-12-2020

Առաջնային լուծում պահանջող հարցերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմի հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: Չնայած հրադադարի հաստատմանը, դեռ լուծված չեն զոհվածների դիերի եւ գերեվարվածների փոխանակման հարցերը, բաց է մնացել նաեւ անհետ կորածների խնդիրը: Առանձնակի քննարկումների առարկա է իրենց բնակավայրերը Արցախի շրջաններից բռնագաղթած բնակչության վերադարձի խնդիրը: Այսօր հաղորդակցության ուղիների խնդիրը, թերեւս, հայկական կողմի օրակարգի վերջին հորիզոնականում է: Այն կարող է օրակարգ մտնել միայն հիմնական հարցերի՝ Արցախի բուն տարածքներից բռնի տեղահանվածների խնդրի լուծումից եւ կարգավիճակի որոշումից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր