211652_close_icon
views-count1398 դիտում article-date 12:58 08-12-2020

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության, հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրականացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու որոշում է կայացվել:

Նմանատիպ նյութեր