17635 դիտում
14:44 09-12-2020
Ողբերգական ավտովթար Լոռու մազում. Օձուն համայնքի ոլորաններում բախվել են Opel-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն համայնքի ոլորաներում Լոռու մարզի Օձուն համայնքի բնակիչ Արամայիս Պապոյանը իր վարած Opel մակնիշի 36 SV 043 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Սեյրան Նալբանդյանի վարած Opel մակնիշի 36 FA 617 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդներից Ա. Պապոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդ Ս. Նալբանդյանը, նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 14-ամյա Տ․ Ն․-ն հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ պատասխանատու Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+