211652_close_icon
views-count1223 դիտում article-date 16:37 09-12-2020

Գործադիրը նախատեսում է թույլատրել գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: [url=https://armenpress.am/arm/news/1037251.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը: «Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական և գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Դեկտեմբերի 2-ին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նմանատիպ նյութեր