211652_close_icon
views-count2055 դիտում article-date 14:10 10-12-2020

Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները: Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Եղիազար Վարդանյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։ Նա 2019 թվականի դեկտեմբերից ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր