211652_close_icon
views-count32427 դիտում article-date 20:32 29-08-2021

Արագացված ընթացակարգով զինծառայություն, թե՞ ծառայությունից խուսափում. Hetq.am

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինծառայության կարգ, որի դեպքում քաղաքացին, վճարելով 10 միլիոն դրամ, ազատվում է երկու տարվա պարտադիր զիծառայության պարտավորությունից` ծառայելով ընդամենը մեկ ամիս: Նախագիծն օրեր առաջ է դրվել շրջանառության մեջ, սակայն սոցիալական ցանցերում արդեն իսկ դժգոհության բուռն արձագանք է առաջացրել, գրում է Hetq.am-ը:

Պատգամավորի հեղինակած նախագծով` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն է համարվում մեկ ամիս ժամկետով իրականացվող, մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական ծառայությունը: Թյուրընկալումներից խուսափելու համար ընդգծենք, որ նախագծի շահառու կարող են համարվել ոչ միայն զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող անձինք, այլ Հայաստանում ապրող զորակոչի ենթակա ցանկացած անձ, ով կարող է վճարել 10 միլիոն դրամ և անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնել իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:

Նախագծի հիմնավորումները

Այս նախագծի հիմնավորումները միայն այն մասին են, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ խուսափել են զինվորական ծառայությունից` ընտանիքով լքել են երկիրը, ուսման, սպորտի, բուժման նպատակով են մեկնել ու չեն վերադարձել, առողջական խնդիրների պատրվակով են մեկնել, հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և այլն, այս ամենը միայն նրա համար, որպեսզի ազատվեն զինծառայությունից:

Ուշագրավն այն է, որ նման հիմնավորումներ է ներկայացրել քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, ում կուսակից ընկերներից շատերը թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում` այդ թվում վերջինիս եղբայրն, ազատվել են զինծառայությունից առողջական, կրթական և այլ հիմքերով:

Հայկ Սարգսյանի համոզմամբ` այս նախագիծը ոչ միայն կկասեցնի արտագաղթը, այլև կնպաստի հայրենադարձությանը:

Նախագծում չկա որևէ ցուցանիշ, թե օրինակ՝ Հայաստանի քանի քաղաքացի է քրեական հետապնդման մեջ գտնվում բանակից խուսափելու համար, մինչդեռ նման տվյալներ կան բաց աղբյուրներում:

Չկա պատգամավորի պնդումը հավաստող որևէ վիճակագրություն, որ տարիներ շարունակ Հայաստանի բնակիչները Հայաստանից արտագաղթել են միայն «արու զավակներին բանակից ազատելու համար»:

Ըստ նախագծի հեղինակի` 10 միլիոն դրամ պետական տուրք է որոշվել` հաշվի առնելով երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա միջին աշխատավարձի հաշվարկը:

Սրա վերաբերյալ չկա փորձագիտական վերլուծություն, թե օրինակ մեկ դիրքում պայմանագրային զինծառայողի և շարքային զինծառայողի համատեղ մարտական հերթապահությունը որքանով արդյունավետ կլինի:

Հոդվածն ամբողջությամբ՝ Hetq.am-ում:

Նմանատիպ նյութեր