211652_close_icon
views-count3574 դիտում article-date 23:27 01-10-2022

Արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը անակնկալ է եղել Բայդենի վարչակազմի համար․ Politico

Ուկրաինայի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր է արագացված ընթացակարգով անդամակցել ՆԱՏՕ-ին, անակնկալ է եղել Ջո Բայդենի վարչակազմի համար, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը վաղուց ցավոտ հարց է եղել Վաշինգտոնում՝ կանոնադրության 5-րդ հոդվածի պատճառով, որը ԱՄՆ-ից ռազմական պաշտպանություն է պահանջում հարձակման ենթարկվող ցանկացած անդամի համար:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Ուկրաինայի անհապաղ անդամակցումը ՆԱՏՕ-ին, որի համար անհրաժեշտ է անդամ բոլոր 30 երկրների միաձայն հավանությունը, կհանգեցնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշ դաշնակիցներ նույնիսկ փորձել են համոզել Ուկրաինային ՆԱՏՕ-ին չմիանալու պարտավորություն ստանձնել։

Ավելի վաղ ուրբաթ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես էր եկել արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերի ստորագրումից հետո:

Նմանատիպ նյութեր