1379 դիտում
10:02 11-12-2020
ՄԱԿ-ն իրականացնում է ԼՂ-ի հակամարտության գոտու կարիքների գնահատում․ «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին, ուր նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների ներգավման մեջ չկան խոչընդոտներ, սակայն որոշ հարցեր դեռևս մշակման փուլում են: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5694931.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նա կրկին ընդգծել է ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին:
«Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ և մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ:
Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարողները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:
Նմանատիպ նյութեր
6799 դիտում
09:31 15-02-2018
ԱՄՆ-ի հետախուզությունը Արցախի հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք. «Ամերիկայի ձայն»
1978 դիտում
09:24 28-09-2021
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը՝ ԼՂ հակամարտության մասին․ «Ամերիկայի ձայն»
4961 դիտում
19:09 05-02-2017
Իրականացվել է կարողությունների և կարիքների գնահատում
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
535 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN