1821 դիտում
16:31 11-12-2020
Ստեփանակերտում կառուցվող բնակարանները սոցիալական որոշ խմբերի կտրամադրվեն առաջնահերթ և անհատույց
Ստեփանակերտում շինարարական եռուն աշխատանքներ են ընթանում: Վերանորոգվում են ոչ միայն հրթիռահրետակոծության հետևանքով վնասված ու վերականգնման ենթակա բնակելի շենք-շինությունները, այլ նաև շարունակվում են մինչ պատերազմը մեկնարկած բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը տեղեկացրեց, որ մինչև 2021 թվականի մայիսը մայրաքաղաքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 300 նոր բնակարան:
«Այդ բնակարանները տրամադրելու գործընթացում, ըստ քաղաքապետարանում արդեն իսկ առկա ցուցակների՝ առաջնահերթությունը տրվելու է զոհվածների ընտանիքներին, առաջին կարգի զինհաշմանդամներին, երկկողմանի ծնողազուրկներին ու բազմազավակ ընտանիքներին: Բնակարանները տրամադրվելու են անվարձահատույց հիմունքներով: Ընդհանրապես կացարաններով ապահովելու խնդիրը շարունակում է քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից մնալ: Այժմ շարունակվում է վնասված բնակարանների գույքագրման գործընթացը: Այն բնակարանները, որոնք ենթակա են վերանորոգման, անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում: Մինչ այդ ընտանիքին տեղավորում են այլ ժամանակավոր կացարանում: Նաև արվում է հնարավորը, որպեսզի տեղահանված բնակիչներից մեզ դիմող ոչ մի մարդ անօթևան չմնա: Տեղահանված բնակչությանը ժամանակավոր տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլ հնարավոր կեցավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտի մոտակա գյուղերում»,- մանրամասնեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ շարունակական ուսումնասիրվում են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված ընտանիքների կացարանային պայմաններն ու կարիքները և ըստ այդմ աջակցություն է ցուցաբերվում:
Նմանատիպ նյութեր
14429 դիտում
10:35 13-07-2017
«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին անհատույց կտրամադրվեն ափամերձ հողամասեր. «168 ժամ»
1634 դիտում
16:29 29-07-2021
Ստեփանակերտում նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչներին
922 դիտում
10:38 02-10-2014
ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի սոցիալական որոշ խմբերի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1099 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN