211652_close_icon
views-count662 դիտում article-date 17:44 11-12-2020

Լրագրողական մրցույթին մասնակցած 17 ազատազրկված անձ արժանացել է մրցանակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեռևս սույն թվականի սեպտեմբերին «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Դի-ՎԻ-Վի ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպության հետ համատեղ «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում մեկնարկել էր «Կրթություն հանուն փոփոխությունների» լրագրողական մրցույթը։ Նախագիծն ուղղված է բարձրացնելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում աշխատող հասարակական կազմակերպությունների թիվը, ուժեղացնելու վերջիններիս կարողություններն ազատազրկված անձանց և նախկին դատապարտյալների հետ աշխատելիս, նրանց համար կազմակերպելու նորարարական կրթական ծրագրեր։ Մրցույթին իրենց աշխատանքներն էին ներկայացրել ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, այլև նախկին դատապարտյալներ։ Դեկտեմբերի 1-ին Մեդիա կենտրոնում ամփոփվել էին մրցույթի արդյունքները։ Մասնակից բոլոր 17 դատապարտյալները ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված չորս դատապարտյալ` Հայկ Թորոսյանը, Արտակ Ճաղարյանը, Միքայել Մարտիրոսյանը և Գեորգի Խանամիրյանը, արժանացել են դրամական մրցանակների։ Ըստ «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանի՝ այս մրցույթն առանձնահատուկ էր նրանով, որ մասնակցության հայտ ավելի շատ ներկայացրել էին դատապարտյալները, քան լրագրողները։ Այս շաբաթ իրականացվեց դատապարտյալներին մրցանակներ հանձնելու գործընթացը։ [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր