19037 դիտում
21:32 16-12-2020
Օրվա ուրախ լուրը․ Խծաբերդում 7 գյումրեցի կարողացել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ. Aravot.am
Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։
Այս մասին [url=https://www.aravot.am/2020/12/16/1159560/?fbclid=IwAR2MO1kkdqqoMnues31ISBPm-o8Tc03ZJg90Hr-lq7Ob4c2ybOBuvQJTRYI]Aravot.am[/url]-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չհրապարակելով մեր հերոսների անունները ու առայժմ նրանց հնարամտության մասին մանրամասներ չներկայացնելով։
Նա այս ուրախալի լուրով կիսվել է նաև ֆեյսբուքյան իր էջում, գրելով․ «Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»:
Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին հայտնվել մոտ 160 շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։
Նրանք փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհները, շրջափակել նաև Շիրակի մարզպետարանի շենքը։ Այս պահին դարձյալ հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
8270 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»