211652_close_icon

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Արցախի Պաշտպանության բանակին է փոխանցվել 9 հայ զինծառայողի մարմին

views-count6535 դիտում article-date 19:40 17-12-2020
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր