2111 դիտում
22:53 20-12-2020
Աղասի Ենոքյան. Ներկաների միակ բիզնեսը, որի մասին լսել եմ՝ դիմակների ցեխն է
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ նախկինները կոռումպացրած խանութներ էին բացում, նրանց պետք էր տարածքներ, որտեղ կանգնեն այդ խանութները, սպառողներ, ովքեր այդ խանութներից առեւտուր անեն, եւ պաշտպանված երկիր, որտեղ այդ սպառողները փող կաշխատեն, որ իրենց մոտից առեւտուր անեն։
Երբ նախկինները կոռումպացրած հէկ-եր էին սարքում, նրանց պետք էր անվտանգ երկիր, որտեղից գետերը կգային ու կպտտեին տուրբինները, ու մարդիկ, ովքեր կսպառեին այդ էլեկտրականությունը, եւ բնականաբար՝ որ այդ մարդիկ վճարունակ լինեն։
Ներկաները միակ բիզնեսը, որի մասին լսել եմ՝ դիմակների ցեխն է, դրա համար ամեն ինչ անում էին, որ համաճարակը անխափան տարածվի ու դիմակների կարիք միշտ լինի, եւ մարդկանց ծեծում եւ ասֆալտին էին պառկեցնում, որ այդ դիմակները առնեն։
Բանակը սրանց պետք է զուտ որպես միջոց, որ Պատրոն Դավոյի միջոցով թանկ ավտոմատներ առնեն, ժանգոտած զենիթային կայաններ ու չթռնող ինքնաթիռներ։
Եվ, ընդհանրապես, սրանց թալանի համար ոչ երկիր է պետք, ոչ էլ մարդիկ։
Պետք է մի աթոռ, որի վրա նստի Նիկոլը, եւ գանձարան, ուր երկու ձեռքը քշտած մտնեն եւ թալանեն պարգեւավճարներով, ատկատներով, հիմնադրամներով ու այլ լափամիջոցներով ։
Որ իրեն կողմից թալանվող այդ գանձարանը պետք է երկիրն ու մարդիկ շարունակաբար լցնեն՝ կամ դեռ մտքներով չի անցել, կամ էլ այդ գործն էլ են Ալիեւի վրա գցել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37216 դիտում
11:30 10-11-2020
«Մեղավոր եմ, որ չեմ կարողացել շատ բարձր գոռալ այն մասին, թե ինչպես է Նիկոլը Արցախը խուրդում»․ Աղասի Ենոքյան
3115 դիտում
10:35 28-12-2016
Ոչ թե ՀԱՊԿ-ի որոշումներն են ընդունվում, այլ Պուտինի. Աղասի Ենոքյան. «Առավոտ»
6235 դիտում
10:44 20-09-2018
Էմոցիոնալ բաղադրիչը ծագեց Փաշինյանի վրա աննախադեպ ճնշման պատճառով․ Աղասի Ենոքյան. «Ժամանակ»
Այս բաժնից
622 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
568 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
649 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար