1056 դիտում
23:18 20-12-2020
Սուրեն Սուրենյանց. Նիկոլին աջակցելը քաղաքական տեսակետ չէ, որովհետև կապիտուլյացիան չի կարող լինել քաղաքական ծրագիր
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլին աջակցելը քաղաքական տեսակետ չէ, որովհետև կապիտուլյացիան չի կարող լինել քաղաքական ծրագիր:
Ես իսկապես հասկանում եմ, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող բոլորին դուր գալ ու նույնիսկ գիտակցում եմ, որ այսօր չկան առանձին վերցրած առաջնորդներ կամ կուսակցություններ, որոնք կարողանան կոնսոլիդացնել ամբողջ հասարակությանը։ Այս լույսի ներքո շատ բնական եմ համարում, որ յուրաքանչյուրը կարող է իր նախընտրելի վարչապետացուն ունենալ հետնիկոլական Հայաստանի համար։ Այս բազմակարծությունը նույնիսկ դրական է ու, մեծ հաշվով, ժողովրդավարության դրսևորում է։
Բայց չեմ հասկանում մարդկանց, որոնք շարունակում են աջակցել Նիկոլին՝ ձև բռնելով, թե երկրում ստանդարտ իրավիճակ է, որը չի ենթադրում վարչապետի փոփոխություն կամ արտահերթ ընտրություններ։
Բանաձը հստակ է։
Եթե պաշտպանում ենք Նիկոլին, ապա․
-բնական եք համարում կապիտուլյացիոն փաստաթուղթը ու համարում եք, որ դա ոչ թե պարտության, այլ՝ Նիկոլի փայլուն դիվանագիտության հետևանք է,
-բնական եք համարում երկրի ինիշխանության կորուստը ու թերևս կարծում եք, որ Հայաստանն անկախ երկիր լինել չի կարող։
Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել ու ասել, որ Նիկոլին աջակցելը նշանակում է խնդիրներ ունենալ բանականության կամ Քրեական օրենսգրքի հետ։
Էլի եմ կրկնում՝ կարող եք հանգիստ չուզենալ Վազգեն Մանուկյանի կամ այլ անձի վարչապետությունը կամ ունենաք ձեր թեկնածուն։ Դա ես նորմալ կհամարեմ ու հաստատ կհարգեմ յուրաքանչյուրի՝ սեփական տեսակետ ունենալու իրավունքը։
Բայց Նիկոլին աջակցելը քաղաքական տեսակետ չէ, որովհետև կապիտուլյացիան չի կարող լինել քաղաքական ծրագիր, որովհետև արկածախնդրությունն ու մոլագար փառասիրությունը չեն կարող լինել քաղաքական կրեդո, որովհետև իրեն քաղաքացի համարողը չի կարող նույնանալ "կզած" Հայաստանի հետ։
Այս բացասական "որովհետև"-ները կարող եմ շարունակել, բայց իմաստ չկա, որովհետև դրանք բոլորն ամփոփված են կոնկերտ անձի մեջ, որին աջակցելը նշանակում է կասկածի տակ դնել Հանարապետությունն՝ իր ամբողջության մեջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4751 դիտում
23:47 29-05-2021
Սուրեն Սուրենյանց. Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին
1993 դիտում
21:43 11-10-2022
Քաղաքական փակուղի կամ Նիկոլի վախը. Սուրեն Սուրենյանց
2897 դիտում
21:35 10-01-2021
Սուրեն Սուրենյանց. Նիկոլը պարտության սիմվոլ է ու չի կարող այս դիլեմայի լուծումը գտնել արժանապատվության դիրքերից
Այս բաժնից
433 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը