211652_close_icon
views-count4826 դիտում article-date 23:47 29-05-2021

Սուրեն Սուրենյանց. Նիկոլը երնեկ է տալու Գամսախորդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին

«Երեկ Նիկոլ Փաշինյանն այնքան անհեթեթություններ է դուրս տվել, որ դրանցից անգամ մեկը կհերիքեր՝ նրա պաշտոնանկությունը հարուցելու կամ առաջիկա ընտրություններում նրան մերժելու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Փաստացի վարչապետը չի տիրապետում ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող տարրական ինֆորմացիային ու գիտելիքներին, այլ նաև զուրկ է կառավարման ունակությունից։

Նիկոլը կարող է վերընտրվել, եթե չկա քաղաքական հասունություն ունեցող հասարակություն, եթե քաղաքացին այնքան է դեգրադացվել, որ կորցրել է մտածելու ունակությունը։

Նիկոլին այլևս չեն կարող փրկել ոչ նրա "սիրելի նախկինների" հանդեպ հանրային ֆոբիաները ու ոչ էլ՝ դեմագոգիկ ելույթները։

Նիկոլը ճիշտ կանի հեռանա մինչև ընտրությունները կամ ընտրի ընտրություններով խաղաղ հեռանալու ճանապարհը, զոռբայության պարագայում՝ նա երնեկ է տալու Գամսախուրդիայի ու Էլչիբեյի անփառունակ քաղաքական վերջաբաններին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր