24415 դիտում
20:13 21-12-2020
Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Niva-ն. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 01:00-ի սահմաններում Գորկու փողոցի թիվ 76 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 25-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 31-ամյա Կառլեն Չամակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Չամակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դարձի բերել կողաշրջված Niva-ն և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1645 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)