1205 դիտում
10:40 23-12-2020
Մարոկկոն, ԱՄՆ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համատեղ հռչակագիր են ստորագրել
Մարոկկոյի, ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները Ռաբաթում համատեղ հռչակագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է [url=https://www.mapnews.ma/en/actualites/politics/joint-declaration-between-kingdom-morocco-united-states-america-and-state-israel]Maghreb Arabe Press[/url]-ը, փաստաթղթի տակ ստորագրել են Մարոկկոյի վարչապետ Սաադ ադ-Դին ալ-Օսմանին, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական, համատեղությամբ նաև փեսա Ջարեդ Քուշները և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբատը: Արարողությունը տեղի է ունեցել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդի ներկայությամբ:
Փաստաթղթում նշվում է, որ «Արևմտյան Սահարայի ամբողջ տարածքում ԱՄՆ-ն ճանաչում է Մարոկկոյի ինքնիշխանությունը և հաստատում է իր աջակցությունը Մարոկկոյի լուրջ, վստահելի և ինքնավարության տրամադրման վերաբերյալ իրատեսական առաջարկին՝ որպես արևմտյան Սահարայի տարածքում վեճի արդարացի և կայուն կարգավորման միակ հիմք»։
Հռչակագրում նշվում է նաև, որ «ԱՄՆ-ն կխրախուսի տնտեսական և սոցիալական զարգացումը Մարոկկոյի հետ, այդ թվում՝ Արևմտյան Սահարայի տարածքում, և այդ նպատակով հյուպատոսություն կբացի Արևմտյան Սահարայում, որպեսզի առաջ մղվի տարածաշրջանի տնտեսական և առևտրային հնարավորությունները»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո: Ինչպես նաև ասել էր, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկայի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղությանն» ուղղված քայլ էր որակել։
Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդն, իր հերթին, հայտարարել էր, որ Իսրայելի հետ պաշտոնական երկկողմ կապերը և դիվանագիտական հարաբերությունները պետք է «հնարավորինս շուտ» հաստատվեն։
Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:
Նմանատիպ նյութեր
13044 դիտում
21:22 15-06-2018
ԱԱ-2018. Մարոկկոն վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Իրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1569 դիտում
21:23 10-12-2022
ԱԱ-2022․ Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
2148 դիտում
10:59 19-01-2021
Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է համարել ՀԱՄԱՍ-ի ստամբուլյան գրասենյակի փակումը
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN