211652_close_icon
views-count32521 դիտում article-date 12:47 23-12-2020

Արմավիրի մարզում 36-ամյա վարորդը Hyundai Grandeur-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արման Նազարյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում իր վարած Hyundai Grandeur մակնիշի 51 DV 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ազիզ Սադոյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, այնուհետև՝ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Սիմոն Ամիրյանի և ավագ տեսուչ Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ամբողջական տվյալները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր