2015 դիտում
10:39 26-12-2020
Կան հազարավոր մարդիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում աղետի մասշտաբները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությունից սկսած, այս օրերին մի տեսակ ոգեւորություն էի զգում՝ շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամներիս, դպրոց (բուհ, աշխատանք) չի լինի, հանգիստ կտրվեմ իմ գրքերին:
Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաեւ 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգեւորության եւ ուրախության ոչ մի նշույլ: Կա դառնություն, հիասթափություն եւ զայրույթ:
Չգիտեմ, կիսո՞ւմ են արդյոք իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է, Արցախը եւ հայկական պետությունը ազատ անկման մեջ են, եւ ես առայժմ չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել:
Հասկանում եմ, որ իմ զգացողությունները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը եւ սին խոստումները առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռեւս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակարգով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» եւ ցավ չեն ապրում Արցախի եւ հայկակական պետության կորուստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՛նց:
Իսկ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել դառնությունը, չարությունը: Ես դառնացած եմ մեր պետության կրած խայտառակ պարտությունից: Բայց ինձ զայրացնում է նաեւ այն, որ պաշտոնական քարոզչությունը դա պարտություն չի համարում: Զայրացնում է, որ այդ խայտառակության գլխավոր մեղավորը՝ երկրի վարչապետը, ոչ միայն չի հեռացել իր պաշտոնից եւ քաղաքականությունից, այլեւ շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով խրոխտ ճառեր արտասանել, ինչ-որ «կրուտիտներով» մեղքը գցել «նախկինների» վրա եւ դարձյալ խոստանալ «պայծառ ապագա»:
Ինձ զայրացնում եւ ապշեցնում է, որ կան հազարավոր մարդիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում այն աղետի մասշտաբները, որը մեզ հետ պատահել է: Ես խորապես վիրավորված եմ, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել մի թիմ, որը պետություն ղեկավարելու ոչ մի որակ չունի՝ անկախ այն հանգամանքից, որ Պուտինի եւ Ալիեւի համար Հայաստանի ներկայիս վարչապետն առայժմ ձեռնտու է:
Բայց չարությունն ու զայրութը լավ զգացմունքներ չեն: Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում՝ այն ապագայում, որն իմ սերունդը դժվար թե տեսնի: Գուցե Ամանորի եւ Սուրբ ծննդի արձակուրդն օգնի մեզ այդ լույսը տեսնելու»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2192 դիտում
19:30 28-04-2021
Մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են. «Իմ քայլը» լքած պատգամավոր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը