211652_close_icon
views-count2357 դիտում article-date 20:45 26-12-2020

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ: ՖԻՖԱ-ի Թվիթերի միկրոբլոգում մասնավորապես գրված է. «Միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան` ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, և երբ դու դեռ 31 տարեկան ես: Շնորհավորում ենք իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ»: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: 79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Նմանատիպ նյութեր