12413 դիտում
12:01 28-12-2020
Ավտովթար Արարատի մարզում․ Մասիսում բախվել են Kia Sorento-ն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են Մասիսի բնակիչ 35-ամյա Հովիկ Գալստյանի վարած Kia Sorento մակնիշի 88 RG 898 համարանիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 25-ամյա Գևորգ Մուրադյանի վարած VAZ 2121 մակնիշի 25 SL 219 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի վարորդ Գ․ Մուրադյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի 26-ամյա Ռաֆիկ Մելիքյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)