211652_close_icon
views-count3085 դիտում article-date 12:46 28-12-2020

Իմքայլական Հայկ Սարգսյանը ուժային կառույցներին հորդորեց Երևանում վերականգնել հասարակական կարգը. «Այլապես սա կբերի վատ զարգացումների»

ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից դիմեց ուժային կառույցների ղեկավարներին՝ հորդորելով շատ արագ վերականգնել Երևանում հասարակական կարգը։ «Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ են գործել պատգամավորների՝ ԱԺ մտնելու ժամանակ։ Հորդորում եմ շատ արագ Երևանում վերականգնել հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների։ Բազմաթիվ քաղաքացիներ այս վերջին րոպեների ընթացքում գրում են ինձ և ասում, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը», - հայտարարեց Հայկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում Ազգային ժողովի մուտքերի մոտ։

Նմանատիպ նյութեր