211652_close_icon
views-count10839 դիտում article-date 16:53 04-01-2021

Վրացի «օրենքով գող» Լավասօղլին ձերբակալվել է Օդեսայում. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում ձերբակալվել է վրացի հայտնի քրեական հեղինակություն, «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որն առավել հայտնի է Լավասօղլի մականունով: Այս մասին հայտնում է [url=https://www.newsgeorgia.ge/%d1%81%d0%bc%d0%b8-%d0%b3%d1%80%d1%83%d0%b7%d0%b8%d0%bd%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d0%b2%d0%be%d1%80-%d0%b2-%d0%b7%d0%b0%d0%ba%d0%be%d0%bd%d0%b5-%d0%bb%d0%b0%d0%b2%d0%b0%d1%81%d0%be%d0%b3/]newsgeorgia.ge[/url]-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին: Տարածված տեղեկության համաձայն՝ կիրակի գիշերը Գորաձեն Մինսկից ավիաչվերթով ժամանել է Օդեսա: Նշվում է, որ նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել, ինչի պատճառով էլ պետական սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են նրան մտնել երկրի տարածք, և որոշում է կայացվել նրան ուղարկել Բելառուս: Մինսկ ուղևորվող ինքնաթիռում հայտնվելուց հետո Լավասօղլին սկսել է խաթարել կարգուկանոնը և սպառնալ, որ իրեն մարմնական վնասվածքներ կհասցնի: Օդանավի հրամանատարը հրաժարվել է իրականացնել նրա տեղափոխումը: Այնուհետև Լավասօղլիին դուրս են բերել ինքնաթիռից և տեղավորել «Օդեսա» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահում՝ սահմանապահների հսկողության ներքո: «Օրենքով գողը» սպառնացել է կտրել երակները, եթե իրեն կրկին փորձեն արտաքսել Բելառուս: Վրացական «Մտավարի» հեռուստաալիքի հետ զրույցում Գորաձեի վրացի փաստաբանը հայտնել է, որ նրա ձերբակալության մասին տեղեկության չի տիրապետում: Աղբյուրը նշում է, որ Բելառուսում Լավասօղլիի արտահանձնման կալանքի 40-օրյա ժամկետը լրացել է 2020 թվականի օգոստոսի 3-ին, սակայն դրանից հետո նրան արտահանձնել են Վրաստան: Մինչև անցյալ տարվա հունիսը նա ձերբակալված է եղել Թուրքիայում: Այնուհետև փորձել է մեկնել Կիև, սակայն բելառուս սահմանապահները ձերբակալել են վերջինիս՝ պարզելով, որ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվում Վրաստանի ՆԳՆ պահանջով:

Նմանատիպ նյութեր