12780 դիտում
17:45 04-01-2021
«Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է». Տիգրան Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Hayeli.am
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական մամուլը չէին դադարում վիրավորական արտահայտություններ տեղալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն որևէ պատասխան կամ արձագանք առ այսօր չի հնչել, ինչը կարող է 3 պատճառ ունենալ: Դու չես կարող քո հովանավորին վիրավորել, քանի որ կա վարկած, որ Արցախի և Հայաստանի որոշ տարածքների համար գումար է վճարվել, շատ հավանական է, որ դրա համար վիրավորանքները կուլ է տալիս, քանի որ դրանց հետևում կան գումարներ կամ գումարների խոստումներ: Երկրորդ՝ ինքը սպասարկում է Ալիևի շահերը, և Ալիևն ունի ինչ-որ կոմպրոմատներ համագործակցության, միգուցե ժամանակին Ադրբեջանի համար է աշխատել, տեղեկություններ է փոխանցել, և այդ կոմպրոմատներով շանտաժ են անում: Երրորդ՝ ինչ-որ ձևով վախեցրել են ներսից կամ դրսից, ու ինքը գլուխը կախ ենթարկվում է: Այլ տարբերակ չկա, որովհետև յուրաքանչյուր հայ տղամարդ ադրբեջանցու հոխորտանքին կպատասխաներ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Գրում է [url=https://hayeli.am/?p=619886&l=am&fbclid=IwAR28emVk_UGRne2P31LetglJd6qc0LJaf_BrVvMjA4kg4BnBNehpXdKbPcw]Hayeli.am[/url]-ը։
«Մարդը եթե չի ուզում որևէ բան ստորագրել, ապա կարող է ամեն գնով չստորագրել: Եթե Փաշինյանը ստորագրել է վաղուց ծախածի տակ, նշանակում է՝ Փաշինյանը փայի մեջ է, հայ ժողովուրդ, և ինքը նախկինների խաղն է խաղում»,- անդրադառնալով այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը միայն ստորագրել է այդ փաստաթղթի տակ, իսկ տարածքներն ավելի վաղ էին տրվել, նման տեսակետ հայտնեց Տիգրան Քոչարյանը:
«Հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,- ասաց մեդիափորձագետը:
«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո դեռևս մարդիկ են գերեվարվում, զոհվում, հրադադարի ավարտից երկու ամիս անց դեռևս անհայտ է, թե քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված ունենք:
Ալիևն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները գերի չեն, այլ զինվորական հանցագործ, վաղը կասի, որ ահաբեկիչ են, հետո էլ՝ որ չի պատրաստվում վերադարձնել նրանց, իսկ Փաշինյանը մատը մատին չի տալիս, որ զբաղվի դրանով: Եթե ունենայինք երկրի նորմալ ղեկավար, նա պետք է դուրս չգար Ռուսաստանի ՊՆ-ից, Վադիմիր Պուտինի կաբինետից, Ալիևի հետ պետք է հանդիպեր, փորձեր գերիներին բերել: Վարչապետ Փաշինյանը գերիների հարցն ուղղակի իր վրայից գցում է, և դրանով ով ասես՝ զբաղվում է, բացի իրենից, չնայած հենց ինքը պետք է զբաղվի: 2020 թ.-ը մեզ մոտ շարունակվում է, այսօր փաստացի դեկտեմբերի 35-ն է»,- ասաց Քոչարյանը:
Մանրամասն՝ [url=https://hayeli.am/?p=619886&l=am&fbclid=IwAR28emVk_UGRne2P31LetglJd6qc0LJaf_BrVvMjA4kg4BnBNehpXdKbPcw]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6609 դիտում
09:32 29-03-2019
ՀՀԿ տատիկը կանգնի՝ Քոչարյանի դեմ բան ասի, իր ցուցմունքներն էլ կընդունեն. Տիգրան Քոչարյան․ Hayeli.am
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր