70515 դիտում
13:52 06-01-2021
Ավտովթար Վահագնի թաղամասի հարևանությամբ. BMW-ի 31-ամյա վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել KIA-ի 31-ամյա վարորդի համար. KIA-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ՝ նոր կառուցված կամրջի վրա 31-ամյա Երանոս Մարգարյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանտար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում Աշտարակի բնակիչ, 31-ամյա Սեյրան Ազիզյանը ոստիկաններին հայտնել է, որ KIA-ի համար ինքը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)