211652_close_icon
views-count1988 դիտում article-date 11:08 07-01-2021

Վաշինգտոնում ցույցերի հետևանքով 4 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաշինգտոնում բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հայտնել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին, հայտնում է [url=https://www.independent.co.uk/news/world/americas/us-election-2020/capitol-protests-live-trump-dc-riots-shooting-b1783488.html]Independent[/url]-ը։ «Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս 3 մահվան դեպքերի մասին»,- ասել է Կոնտին: Կոնտին հավելել է, որ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 52 մարդ: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175370/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել: Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայնի»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր