211652_close_icon
views-count2251 դիտում article-date 19:40 08-01-2021

ԱՄՆ ավելի քան 200 կոնգրեսական կոչ է անում հեռացնել պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփին

ԱՄՆ Կոնգրեսի արդեն ավելի քան 200 կոնգրեսական կոչ են անում հեռացնել պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1039702.html?fbclid=IwAR1LRQoaeGK2noowt5wrqdP3ts7dEm-Hwkk8x-tQZ_Ey5Q3LGrDKHEseYyg]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին ուրբաթ հայտնել է NBC News հեռուստաալիքը: Գրեթե բոլոր այդ կոնգրեսականները դեմոկրատական կուսակցությունից են, կամ անկախ։ Նրանց շարքերում միայն մեկ հանրապետական է ՝ Ադամ Կիզինգերը Իլինոյս նահանգից։ Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Նմանատիպ նյութեր