23714 դիտում
23:09 09-01-2021
Ես կարող եմ տասը րոպեում ասել, թե երկու տարում ինչ անասունություններ արեցին, բայց մենք դրա ժամանակը չունենք․ Վահրամ Սահակյան. Yerkir.am
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանի խոսքով, հայերի հետ տեղի է ունեցել հետևյալը. ժողովրդի մեծ մասին խաբել ու մանիպուլացրել են..., չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին, հայտնում է [url=https://www.yerkir.am/news/view/225889.html?fbclid=IwAR3IHk1USeMCxKV8awa71w5c0cob3B56md4u2JYzXRJekOxDN4FMJH_Iapc]Yerkir.am[/url]-ը:
«Նա խաբել է բոլորին, մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը, և շարունակում է դա անել։ Եվ հիմա էլ եթե եկել ու ասում եք, որ խաբվել եք, ներողություն եք խնդրում։ Եթե ներողություն եք խնդրում, գնացեք ու զոհվածի ծնողի առաջ չոքեք, ասեք՝ զոհվածի մայր, գիտե՞ս՝ ես խրախուսել ու վեր եմ հանել էդ անասունների կերպարները, նրանք էլ գնացել ու քո երեխայի թողել են անպաշտպան։ Դե ասա, չե՞ս ասում, ուրեմն դու էլ ես մեղավոր»,- Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով մտահոգված մտավորականների հրատապ ժողովի ընթացքում ասաց նա։
Նրա խոսքով, մտավորականն իրավունք չունի սխալվելու, եթե նա գնացել և նկարահանվել է մի տեսանյութում, որտեղ հայ երիտասարդին ասում է՝ գնա պատերազմ, քանի որ հայրենիքը քո կարիքն ունի, ապա նա ոչ թե հայրենասիրություն, այլ մահ է քարոզում։
«Դու ընտանիքից երեխային հանել ու տարել ես, ի՞ նչ մտավորական ես դու։ Անուններ չտամ, բոլորդ էլ գիտեք՝ ովքեր են եղել այդ ռոլիկներում։ Իրենք պետք է պատասխան տան։ Հիմա ես չգիտեմ՝ ինչ պետք է անենք, որ այս չարիքը հեռանա մեր երկրից, եթե մեկը գիտի, թող ասի»,- զայրացած նկատեց նա։
Ըստ Վահրամ Սահակյանի, բացի իշխանության հրաժարականի պահանջով նամակ գրելուց այլ քայլ և որոշում ևս պետք է, բայց ինքը չգիտի՝ հնարավո՞ր է այլ որոշման գալ։
«Որևէ մեկը այստեղ որևէ քաղաքական ելք տեսնո՞ւմ է։ Ես առաջարկ չունեմ, ես սպասում եմ առաջարկի։ Ես չեմ ասում, որ ավելի շատ մտահոգություն ունեմ...։ Ես կարող եմ տասը րոպեում ասել, թե երկու տարում ինչ անասունություններ արեցին, բայց մենք դրա ժամանակը չունենք։ Մենք առաջարկներ ենք սպասում»,- նշեց նա։
Նա նաև ասաց, որ իր արվեստով երկու բան չի կարողացել անել այնպես, ինչպես կուզեր, մեկն այն է, որ հեղափոխության օրերին շատ չի ներկայացրել փաստեր, որ պետք չէ ոգևորվել այդ գործընթացներով, և երկրորդ, որ պատերազմի կեսերին, երբ հասկացել է, որ դավաճանություն կա, չի խոսել այդ մասին։
«Պատերազմի կեսերին ես տեսա, որ դավաճանություն կա, բայց վախեցա խոսել, քանի որ կգային ու կտուգանեին, բայց փող չկար ձեռքս։ Եթե ես այդ րոպեին ունենայի կես միլիոն փող, կդնեի կադրերը։ Հիմա ես հարցնում եմ՝ ով ինչ կարող է անել։ Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ դուք չե՞ք հոգնել մեր կրթության մասին խոսելիս, հետո՞, այլ տարբերակ չկա՞»,- նկատեց նա։
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
22:03 20-01-2014
Ձեր ներդրած տասը դրամը ինձ համար տասը րոպեի կյանք է. Վանաձորցի երգչուհին օգնություն է խնդրում. asparez.am
5929 դիտում
22:10 30-09-2017
Եգիպտոսի բնաչությունը տասը տարում ավելացել է 22 միլիոնով