5231 դիտում
11:50 10-01-2021
Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իր ապագան տեսնում է ԵՄ-ում։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը, գրում է РИА Новости-ն:
«Ամենակարևոր գործիքը, որը կարող է օգտագործվել առաջին փուլում Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերություններում դրական օրակարգի համար, միգրացիոն համաձայնագրի թարմացումն է։ 2021 թվականը միգրացիայի ոլորտում համագործակցության նոր արդյունավետ միջավայր է առաջարկում»,- հայտնում են Անկարայից։
Թուրքիան նոր տարում ցանկանում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում, սակայն, Էրդողանի խոսքերով, 2020 թվականը նշանավորվել է ԵՄ որոշ անդամների քմահաճույքներով և Անկարայի հետ հարաբերություններում նրանց ստեղծած արհեստական խնդիրներով։
«Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է առանց վիզայի ռեժիմ ապահովել Թուրքիայի քաղաքացիների համար, քայլեր ձեռնարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում, վերականգնել փոխադարձ վստահությունը և վերջ դնել Թուրքիայի նկատմամբ խտրական գործողություններին և հռետորաբանությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
09:37 10-05-2022
Եվրոպայի ապագան նաև Ուկրաինայի ապագան է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1039 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3955 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1081 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին