211652_close_icon
views-count2512 դիտում article-date 14:00 10-01-2021

Bloomberg-ը հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը

Bloomberg-ի դեղագործական վերլուծաբանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին։ Bloomberg-ի ավագ դեղագործական վերլուծաբան Սեմ Ֆազելին հայտնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի բարձր արդյունավետությունը կասկածից վեր է: Նա նշում է, որ «Սպուտնիկ V»-ն անցել է փորձարկումների III փուլ՝ 22,714 մարդու մասնակցությամբ, և դեղամիջոցի ուսումնասիրության յուրաքանչյուր միջանկյալ վերլուծության արդյունավետությունը կազմել է 90% և ավելի բարձր։ Ֆազելին հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը պատվաստանյութեր արտադրողների ցուցակում հինգերորդն է աշխարհում` նախնական գնման պայմանագրերով կնքված դոզաների քանակով (ըստ՝ Covid-19 Vaccine Tracker):

Նմանատիպ նյութեր